Պարզվել Է Դարիալի կիրճում կորած յոթ անձանց ինքնությունը. նրանք Ուկրաինայի, Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներ են: Այդ մասին` հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն: Նախարարի խոսքով՝ առայժմ չի հաջողվում նրանց գտնել:
Դրա հետ մեկտեղ Թերեք գետը վերադարձել Է իր հուն, ինչը, մասնագետների խոսքով, կդյուրացնի փրկարարների աշխատանքը: Մայիսի 19-ին, սողանքային գոտում անբարենպաստ եղանակի պատճառով, որոնողական գործողությունը դադարեցվել Էր: Փրկարարները եւ տեխնիկան աշխատանքը վերսկսել են վաղ առավոտյան:
Սողանքային գոտում գործի Է դրված 20 միավոր տեխնիկա եւ մաքրման աշխատանքներ են կատարվում:
Այսօր կիրճ կբերվեն լրացուցիչ փրկարարական խմբեր:
Դարիալի կիրճում սողանքը տեղի Է ունեցել մայիսի 17-ին: