ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Փսակին մայիսի 20-ին հանդես է եկել Ուկրաինայում ձերբակալված լրագրողների մասին հայտարարությամբ:

 

Ըստ նրա՝ Ուկրաինայի անվտանգության ուժերը ձերբակալել են մի շարք անձանց, ովքեր ունեցել են «գոյություն չունեցող» Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության լրագրողական հավատարմագրեր (կեղծ հավատարմագրեր):

 

«Ըստ տեղեկությունների' ձերբակալված անձանց ավտոմեքենաներում հայտնաբերվել է նաև զինամթերք»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը:

 

Հիշեցնենք, որ ռուսաստանյան LifeNews լրատվամիջոցի ղեկավարությունն ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը դիմում է ուղարկել, որում հայտնում է, որ ավելի վաղ Ջեն Փսակին ասել էր, թե ԱՄՆ-ն վստահում է ուկրաինացի ուժայինների խոսքին այն մասին, որ LifeNews-ի ձերբակալված լրագրողները զենք տեղափոխելիս են եղել և անհրաժեշտ են համարում պարզել, թե ինչ մասնագիտություն են ներկայացնում նրանք: