Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ Է գրանցել այն բոլոր 14 քաղաքացիներին, ովքեր համապատասխան հայտեր Էին ներկայացրել հունիսի 15-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի ԿԸՀ-ի կայքը:
Քվեարկության ընթացքում թեկնածուն պետք Է ստանա ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, որպեսզի հաղթի առաջին փուլում: Թեկնածուներն իրավունք ունեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվել մինչեւ հունիսի 5-ը: Եթե այդ որոշումն ընդունվի ավելի ուշ, ապա թեկնածուի անունն ընտրությունների օրը կմնա քվեաթերթիկներում:
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի թեկնածուների թվում են՝ տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի հարցերով նոր կառավարության նախկին նախարար Դավիդ Նարմանիան, որն առաջադրվել Է «Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի կողմից, «Միասնական ազգային շարժումից» թեկնածու Նիկա Մելիան, որը ներկայում Հին Թբիլիսի վարչական շրջանի ղեկավարն Է, իսկ Սահակաշվիլիի կառավարության օրոք ղեկավարում Էր Ազգային գործադիր բյուրոն, «Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմություն» կոալիցիայից թեկնածու Դմիտրի Լորդքիփանիձեն, «Ոչ խորհրդարանական  ; ընդդիմություն» կոալիցիայից («Նոր աջեր» եւ «Ազատ Վրաստան») թեկնածու Կախա Կուկավան, «Կանաչների» կուսակցության առաջնորդ պատգամավոր Գեորգի Գաչեչիլաձեն, որը 2014 թվականի փետրվարին լքեց «Վրացական երազանք»-ի խորհրդարանական մեծամասնությունը, «Լեյբորիստական կուսակցությունից» թեկնածու, դերասանուհի Ասմաթ Տղաբլաձեն, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: