Արդեն 74 մարդ է փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար, որից 28-ը գրանցվել է, ևս 28-ի թեկնածությունը՝ ոչ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ԿԸՀ-ից հայտնել է ուկրաինական «Պրյամոյ» հետուստաալիքի թղթակիցը։
 
«Ընդամենը գրանցվել է 28 թեկնածու։ 22 թեկնածու մերժում է ստացել։ Ընդհանուր առմամբ, փաստաթղթերը հանձնել է 74 մարդ»,- տեղեկացրել է թղթակիցը։
 
Փետրվարի 3-ը ԿԸՀ թեկնածուների փաստաթղթերը հանձնելու վերջին օրն է։
 
Ուկրաինայում նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին։ Նախընտրական արշավը սկսվել է դեկտեմբերի 31-ին։
 
«Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցումների տվյալներով՝ թեկնածուների միջև վարկանիշի առաջատարը Վլադիմիր Զելենսկին է, ում աջակցում է այն մարդկանց 19,0%-ը, որոնք կողմնորոշվել են և մտադիր են քվեարկել։ Երկրորդ տեղում «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է (18,2%), երրորդում՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն (15,1%)։