Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել Նուրսուլթան Նազարբաեւին առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու գրանցելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

 

 

ԿԸՀ անդամները որոշումը կայարցել են միաձայն:

Նուրսուլթան Նազարբաեւը, ում 75-ամյակը կլրանա այս տարի, անկախ Ղազախստանի առաջին նախագահն է: 1991թ-ից, երբ երկիրն անկախացավ, նա մի քանի անգամ հաղթել է երկրի ղեկավարի ընտրություններում:

 

 

Առաջիկա նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 26-ին: