Այսօր լրանում է մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է փաստաթղթեր՝ 23 հավակնորդներց:
Ինչպես տեղեկացնում է «Интерфакс-Украина»-ն՝ Ուկրաինայի ԿԸՀ-ն այսօրվա որոշումներով Նախագահի թեկնածու է գրանցել նախկին ժողովրդական պատգամավոր Վալերի Կոնովալյուկին և կիևցի գործարար Վլադիմիր Սարանովին:
Գրանցվածների ցուցակում են նաև Գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը, նախկին փոխվարչապետ Յուրի Բոյկոն, ժողովրդական պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխայիլ Դոբկինը և Համաուկրաինական հրեական կոնգրեսի ղեկավար Վադիմ Ռաբինովիչը: