Աբխազիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին գրանցել է չորս թեկնածու' Ասլան Բժանիային, Լեոնիդ Ձաբշբային, Ռաուլ Հաջիմբային և Միրաբ Կիշմարիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացրել է Աբխազիայի ԿԸՀ նախագահ Բատալ Տապագուան:

 

Մերժվել է Աբխազիայի նախկին վարչապետ Բեսլան Էշբային որպես նախագահի թեկնածու գրանցելու դիմումը' լեզվաբանական հանձնաժողովի քննության հիման վրա:

 

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին: