Զինվորական խունտայի ղեկավար, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Պրայուտ Չան Օչան իրեն նշանակել Է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար: Հայտնելով այդ մասին, Ներքին խաղաղության ու կարգի պահպանման խորհրդի ներկայացուցիչն ընդգծել Է, որ գնեներալ Պրայուտը գլխավորել Է անցումային կառավարությունը, որը վարչական գործառույթները կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ զինվորական ռեժիմի ղեկավար ությունը «ինչ-որ մեկին» երկրի կառավարմանը չի ներգրավել «մշտական հիման վրա»:
Թաիլանդում զինվորականները հանգուցային քաղաքական ղեկավարներին, ներառյալ նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը, արգելել են լքել երկիրը: Ցուցակում ընդամենը ներառված Է 155 մարդ:
Մայիսի 23-ին ցամաքային զորքերի շտաբ են սկսել ներկայանալ այն անձինք, որոնք կանչվել են նոր զինվորական կառավարության կողմից: Նրանց թվում են Չինավաթը, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնում նրան փոխարինած Նիաթհամրոնգ Բունսոնգպաիսանը: Կանչվածների մեջ կան նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ:
1932 թվականից ի վեր, երբ Թաիլանդի թագավորը երկրում հաստատեց սահմանադրական միապետություն, այս շաբաթ կատարված թվով 19-րդ պետական հեղաշրջումը նպատակամղված Է մայրաքաղաք Բանգկոկում 10 ամիս շարունակվող անկարգությունների դադարեցմանը, որոնց զոհ են դարձել տասնյակ մարդիկ: Իշխանությունը վերցնելով իրենց ձեռքը՝ զինվորականները մտադիր են ամենակարճ ժամկետում իշխանության բերել գործունակ կառավարություն եւ Թաիլանդը դուրս բերել տնտեսական ու քաղաքական փակուղուց, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: