Ինչպես հայտնում է ria.ru-ն, երկխոսությունն Ուկրաինայի հետ, նախագահական ընտրություններից հետո, դժվար թե դառնա առավել հեշտ, քանի որ երկրում բավականին դժվար ներքաղաքական իրադրություն է, և անմխիթար վիճակում է տնտեսական ոլորտը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 

«Նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը դժվար թե դառնա առավել հեշտ և արդյունավետ, քանի որ երկրում բավականին դժվար ներքաղաքական իրադրություն է և շատ անմխիթար վիճակում է նաև տնտեսական ոլորտը: Իսկ ընդհանրապես, ուկրաինացիների հետ հեշտ չի լինի, քանի որ այդ երկրում յուրաքանչյուրը փորձում է գնալ իր ուզած և նախընտրած ճանապարհով»,- ասել է Մեդվեդևը:

 

Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին: