Անհայտ ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մայիսի 22-ին' ժամը 18.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և դիմել փախուստի:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքննություն: