Նախագահական ընտրությունները մեկնարկել են նաև Ուկրաինայում իրադրության առումով ամենաթեժ՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Ընտրատեղամասեր են բացվել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում․ այնտեղ դեռ խաղաղ է ընթանում ընտրական գործընթացը։ Իմ հարազատ Խարկով քաղաքում նույնպես ամեն ինչ հանգիստ է»,- գրել է Ավակովը:
Հիշեցնենք, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) իշխանությունները, որը հանրաքվեի արդյունքներով ազդարարել է իր անկախության մասին, նախօրեին կրկին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահի ընտրություններ հանրապետությունում ոչ ոք չի անցկացնի, որովհետև այժմ դա հարևան պետություն Է: