Ֆրանսիայի «Հանուն ժողովրդական շարժման միություն» ընդդիմադիր կուսակցության բարձրաստիճան անդամներից մեկը խոստովանել Է, որ 2012 թվականին նախընտրական արշավի ընթացքում մեքենայություններ են կատարվել Նիկոլա Սարկոզիի ֆինանսական հաշիվներով, տեղեկացնում է BBC-ն:

 

Սակայն կուսակցության նախագահի խորհրդական Ժերոմ Լավրիյոն ժխտում է այդ մեքենայությունների անօրինականությունը: Նաեւ, Լավրիյոյի խոսքով՝ Սարկոզին տեղյակ չի եղել կատարվածից:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ կուսակցությունը մեղադրվում Է 2012 թվականի նախագահական ընտրություններում Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի ժամանակ ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ: Այն ժամանակ Լավրիյոն եղել Է Նիկոլա Սարկոզիի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալը:

 

Մայիսի 26-ին Փարիզի դատախազությունն ընդդիմադիր կուսակցության շտաբում խուզարկություններ Է կատարել: