Դոնեցկի շրջանի ժողովրդական նահանգապետ Պավել Գուբարևը պատրաստ է բանակցություններ սկսել Ուկրաինայի նոր նախագահ Պորոշենկոյի հետ՝ առաջարկելով իր երկու պայմանները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Կա երկու կետ, որը նրանք պետք է ընդունեն: Առաջին՝ ճանաչել Դոնբասի հանրապետությունների անկախությունը: Երկրորդ' Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից դուրս բերել ուկրաինական բանակի բոլոր օկուպացիոն զորքերը»,- հայտնել է Գուբարևը:
Ըստ Գուբարևի' եթե Կիևը համաձայնի այս կետերին, ապա բանակցային գործընթացին միջնորդներ պետք չեն գա: