Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու շտաբը երկրի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին պահանջագիր է ներկայացրել: Նա պահանջում է, որպեսզի վերջինս չեղարկի ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Զելենսկու շտաբի պահանջներից մեկը նաև այն է, որ Պորոշենկոն վերանայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կազմը, ինչպես նաև ընդունվի օրենք, որը կենթադրի ներդնել խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակների ինստիտուտը: