Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը պահանջներ է ներկայացրել աշխարհազորայիններին: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Երկրի դաշնայնացման կողմնակիցներից Ուկրաինայի ՆԳ նախարարը պահանջել է վայր դնել զենքը, ազատ արձակել բոլոր պատանդներին և լքել վարչական կառույցները: Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ներում շնորհել քաղաքացիական պայքարի ներկայացուցիչներին և ազատել նրանց վարչական շենքերի գրավման մեղադրանքներից: Նա սպառնացել է, որ զենքը չհանձնողները խստագույնս կպատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Ավակովը, ՆԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայտարարել է, որ իրենք պատրաստ են բանակցել ցուցարարների և նրանց ներկայացուցիչների հետ։