Ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը, որը հրապարակել Է ԿՀՎ-ի եւ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացված տվյալները, խոստանում Է հրապարակել այն կոնկրետ մարդկանց անունները, որոնց լրտեսել են ԱՄՆ-ի իշխանությունները:

 

Լրագրողի խոսքով՝ այդ տեղեկատվությունը կդառնա ամենասենսացիոնն իր բոլոր մերկացումներից: «Գլխավոր հարցերից մեկն այն Է, թե կոնկրետ ու՞մ Է լրտեսում ԱԱԳ-ն՝ իշխանություններին քննադատողներին, այլախոհներին եւ ակտիվիստներին, թե այն մարդկանց, ովքեր կարող են լինել պոտենցիալ ահաբեկիչներ»,- մեջբերում են Գրինվալդի խոսքն ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները: Վերջին ժամանակներս լրագրողը գտնվում Է ԱՄՆ-ում, որտեղ ներկայացրել Է իր «Փախչելու տեղ չկա. Էդվարդ Սնոուդեն, ԱԱԳ-ը եւ ամերիկյան ոստիկանական պետությունը» նոր գիրքը:

 

Ըստ մամուլի տվյալների՝ անուների ցուցակը կհրապարակի Intercept առցանց-հրատարակությունը, որը ֆինանսավորվում Է eBay ինտերնետ-աճուրդի հիմնադիր Պիեր Օմիդյարի կողմից: Այս ռեսուրսի հետ Գրինվալդն սկսել Է համագործակցել 2013 թվականի վերջին՝ այն բանից հետո, երբ հեռացել Է բրիտանական Guardian թերթից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: