Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության մամուլի ծառայության ներկայացուցիչն ապատեղեկատվություն է անվանել մի շարք լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, թե Լուգանսկի Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը պատերազմ է հայտարարել Դոնեցկի Հանրապետության ղեկավարը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Լուգանսկի Հանրապետության մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ դա բացահայտ սուտ է և միտումնավոր ապատեղեկատվություն: Ոչ մի նման հայտարարություն Վալերի Բոլոտովը չի արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոլոտովը քննադատել է Պուշիլինին, որ վերջինս թույլ է տվել հանձնել Դոնեցկն ուկրաինացի ուժայիններին: