Ուկրաինայի բոլոր նախարարություններում կհայտնվեն եվրաինտեգրացման հարցերի փոխնախարարների պաշտոններ: Այդ մասին մայիսի 27-ին հայտարարել Է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

Ուկրաինան վաղուց Է ձգտում դեպի Եվրամիություն, ավելի վաղ ստորագրվել Է եվրաինտեգրացման համաձայնագրի քաղաքական մասը, տնտեսականը պլանավորում են ստորագրել ավելի ուշ: Հաջորդ շաբաթ՝ հունիսի 2-ին, Եվրամիության երկրները կգնահատեն Ուկրաինայի առաջընթացն անայցագիր ռեժիմի ստացման գործողությունների պլանի կատարման ուղղությամբ, որի արդյունքներով Կիեւը կկարողանա անցնել այդ պլանի երկրորդ փուլին:

 

«Այժմ յուրաքանչյուր նախարարությունում կլինի Եվամիության գծով մասնագետ, որը հանրապետությանը կօգնի կատարելու Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը: Նաեւ Ուկրաինայի բոլոր նախարարություններում մտցվում Է եվրոպական ինտեգրացման հարցերի փոխնախարարի առանձին պաշտոն»,- ասել Է Յացենյուկը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում:

 

Վերջերս Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել Է օրենքների փաթեթ, որոնք անհրաժեշտ են Եվրամիության հետ այցագրային ռեժիմի ազատականացման առաջին փուլի համար: Անցյալ տարվա հուլիսի 1-ից Ուկրաինան անցել Է ԵՄ-ի հետ պարզեցված այցագրային ռեժիմի, իսկ այժմ Կիեւը ձգտում Է հասնել լիովին անայցագիր ռեժիմի: Կիեւում հուսով են, որ ուկրաինացիներն առանց այցագրերի Շենգենյան գոտի կարող են մեկնել արդեն տարեվերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: