Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դալիա Գրիբաուսկայտեին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի շահ Լիտվայի բարեկամ ժողովրդի:
Օգտվելով առիթից' վստահություն եմ հայտնում, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիտվական ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ թե′ երկկողմ, թե′ բազմակողմ հարթություններում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում:
Վստահ եմ, որ Հայաստանի և Լիտվայի ընդլայնված գործընկերությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: