ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի օրենքների հանձնաժողովի կքննի Ադրին Նազարյանի ներկայացրած AB 1915 բանաձևը, որը նախատեսում է 7-12-րդ դասարանների «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում ներառել Հայոց ցեղասպանության պատմությունը:

 

Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, մայիսի 28-ին Կալիֆորնիայի նահանգային ժողովը 77 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ միաձայն կողմ է քվերակել բանաձևին' այն հանձնելով Սենատի օրենքների հանձնաժողովի քննարկմանը: «Այս համոզիչ հաղթանակը ևս մեկ վկայությունն է, թե ինչի է հնարավոր հասնել համայնքային գործունեությամբ: Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը ողջունում է Կալիֆորնիայի նահանգային ժողովին' այս կարևոր նշանակություն ունեցող բանաձևի նկատմամբ ցուցաբերած իրենց ուժեղ դիրքորոշման համար, և նահանգային ժողովի անդամներ Նազարյանին և Աչաջյանի ն' իրենց առաջնորդության համար»,-նշել է Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Աստարյանը:

 

Բանաձևն առաջարկում է նաև Կրթության դեպարտամենտին հրապարակումներ լույս ընծայել 1915 թվականի կոտորածների մասին, այդ մասին տեղեկություններ ներառել ուսումնական նյութերում: Այն անցել է երկար ուղի. նախ ապրիլի սկզբին Կալիֆորնիայի նահանգային ժողովի Կրթական հարցերով հանձնաժողովը միաձայն հաստատեց AB 1915 բանաձևը, ապա այն ստացավ Հատկացումների հանձնաժողովների հավանությունը, որից հետո, դրվելով Կալիֆորնիայի նահանգի ընդհանուր ժողովի քննարկմանը, մայիսի 28-ին 77 կողմ և 0 դեմ ձայների ապշեցուցիչ հարաբերակցությամբ անցավ միաձայն: