ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը համոզված է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումերն անհրաժշետություն են: Փաստաբանների պալատում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ես կուզեի այսօր կենտրոնանանք սահմանադրական յուրաքանչյուր ոլորտի բարեփոխման վրա առանձին-առանձին: Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների հիմնական մասը, որը արտացոլված չէ հայեցակարգում, կառուցված է այն սկզբունքի վրա, որ փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ քննարկենք' ի՞նչ խնդիրներ ունենք սահմանդրական կարգավորման մեջ, սահմանադրական կարգավորման գործնական կիրառման մեջ, և արդյոք հնարավոր չէ առկա խնդիրները լուծել օրենսդրական մակարդակով, իրավա կիրառ պրակտիկայի բարեփոխման մակարդակով: Այլ կերպ ասած'մեր հիմնական խնդիրն է եղել իդենտիֆիկացնել յուրաքանչյուր ոլորտում առկա այն խնդիրները, որոնք, մեր պատկերացմամբ, հնարավոր չէ լուծել ընթացիկ օրենսդրական նորմերի կամ պրակտիկայի կատարելագործման եղանակով: Սրան հետևել են այն լուծումները, որոնք կհանգեցնեն մեզ համար ցանկալի արդյունքի»,-նշեց գլխավոր դատախազը' հավելելով, որ Հայաստանում հասարակական հարաբերությունների դինամիկան է ցույց տվել, որ ընթացիկ եղանակով, դատական նախադեպերով, օրենքներ, կառավարության որոշումներ փոխելով, հնարավոր չ ի լինում ապահովել այն ցանկալի արդյունքը' ոլորտային և խմբային, որը մեզ համար իրոք կարևոր է:
«Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների գլուխն իրոք վերափոխման կարիք ունի' թե իրավունքների հստակ թվարկման, և թե սահմանափակումների հստակեցման, որոշակիության և կանխատեսելիության տեսանկյունից, հատկապես»,-ասաց Գևորգ Կոստանյանը:
Անդրադառնալով դատական իշխանության կառուցվածքի և գործառույթների ոլորտին' Գևորգ Կոստանյանը ասաց, որ ընթացիկ Սահմանադրությամբ, նշված են դատարանների հայեցողության սահմանները, բայց հայաստանյան իրականության մեջ այդ հայեցողության սահմաններն էլ անսահման են, անորոշ և ոչ հստակ, որոնք հստակեցման կարիք ունեն:
«Ես ինքս կարծում եմ, որ դատական համակարգի կառուցվածքի փոխոփության կարիք կա: Փորձեմ տեղայնացնել, օրինակ, մեր երկրի համար մասնագիտացված զինվորական դատարանի անհրաժեշտություն կա: Այո, կարող է ժամանակ անցնել, մենք զինվորական դատախազության անհրաժեշտություն էլ չունենանք, բայց իրավիճակը բերում է այնպիսի հանգուցալուծումների, որ մենք ստիպված ենք կատարել համակարգային փոփոխություններ, որպեսզի դրանք հանգեցնեն գործնական իրավունքի կատարելագործմանը»,-եզրափակեց գլխավոր դատախազը:
Մայիսի 30-ին ՀՀ փաստաբանների պալատում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի և գլխավոր դատախազի մասնակցությամբ փաստաբանները քննարկում ծավալեցին սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ: