Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացմանը հակազդելու անհրաժեշտություն չի տեսնում:

 

«Դրան ինչ-որ կերպ հակազդելու անհրաժեշտություն առայժմ չկա: Թեեւ, հասկանալի Է, մենք անուշադրության չենք մատնում բոլոր այդ հայտարարությունները, բոլոր այդ գործողությունները»,- ապրիլի 22-ին ասել նա լրագրողներին Եկատերինբուրգում:

 

«Եթե ՀԱՊԿ-ի մեջ մտնող պետություններն անհրաժեշտ համարեն ինչ-որ կերպ հակազդել կամ նոր իրողությունների հաշվառմամբ շտկումներ կատարել իրենց համակարգերում, ապա նման որոշումներ կընդունվեն»,- ընդգծել Է Բորդյուժան:

 

Նա նշել Է, որ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացումը մեծապես թելադրված Է այսրոպեական քաղաքական իրադրությամբ:

 

«Իհարկե, մենք տեսնում ենք՝ ինչ Է տեղի ունենում: Մենք տեսնում ենք որոշակի գործողություններ, մենք լսում ենք այն հայտարարությունները, որոնք այսօր հնչում են ցամաքային զորքերի կամ օդուժի ավելացման, համատեղ զորավարժությունների թվաքանակի ավելացման վերաբերյալ»,- ասելԷ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: