ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 30-ին Մինսկում կայացած նիստի արդյունքում կնքվել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը և տեղեկատվական փոխգործակցությանը:
Ընդամենը ստորագրվել է վեց միջազգային պայմանագիր, որոնք վերաբերում են համագործակցությանը գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման ոլորտում, տրանսպորտային անվտանգության ապահովման և ԱՊՀ-ի պետությունների զինված ուժերի նավիգացիոն ապահովման բնագավառում:
Խորհրդի նիստի օրակարգում եղել են նաև ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագրի հաստատումը, նոր ռադիոնավիգացիոն ծրագրի ընդունումը, դաբաղի տարածման հարցերը, արտակարգ իրավիճակներին ԱՊՀ-ի պետությունների հակազդման կատարելագործման հարցերը, ինչպես նաև մի շարք կադրային նշանակումներ և ֆինանսական հարցեր: Մինսկի հանդիպման արդյունքում բոլոր այդ փաստաթղթերն ընդունվել են:
ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: