Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ադրբեջ անական «ԱՊԱ» գործակալությունը: ԵԱՀԿ պատվիրակության կազմում է եղել նաև Պիեր Անդիոն, ով մոտ ժամանակներս Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի պաշտոնում կփոխարինի Ժակ Ֆորին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և դրա հեռանկարների վերաբերյալ:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը վերջին անգամ տարածաշրջանային այց էին կատարել մայիսի 16-19-ը: Նրանք նախ այցելել էին Երևան, այնուհետև արդեն Ստեփանակերտ: Հատելով շփման գիծը' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի վերջին օրը ժամանել էին Բաքու, բայց ապարդյուն: Նույն ժամանակահատվածում, երբ եռանախագահների ինքնաթիռը վայրէջք էր կատարել հարևան երկրի մայրքաղաքում, Ադրբեջանի նախագահը տիկնոջ և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ երկօրյա պետական այցով մեկնեÕ ¬ էր Վիետնամ: