Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հերքել է լուրերն այն մասին, որ LifeNews հեռուստաընկերության լրագրողները, ովքեր Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից առևանգվել էին և մեղադրվում էին ահաբեկչական գործողություններին աջակցելու մեջ, ազատ են արձակվել ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի խնդրանքով:
Կադիրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ դեսպանները պետք է այցելեին Կրամատորսկ լրագրողներին ազատ արձակելու նախօրեին, սակայն Ուկրաինայի իշխանությունները նրանց թույլ չեն տվել անել դա:
«Եթե ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը նրանց ծառայություն մատուցեին, ապա նրանք լրագրողներին կտանեին Եվրոպա, այնտեղից էլ կսկսեին «սակարկել»' շահարկելով իրենց քաղաքականությունը, որից հետո նոր կտեղափոխեին Ռուսաստան»,- հայտնել է Կադիրովը:
Ավելի վաղ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ LifeNews-ի լրագրողները, ովքեր Կրամատորսկում ձերբակալվել են Ազգային գվարդիայի կողմից, ազատ են արձակվել ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ: