Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլավյանսկում ազատ են արձակվել ԵԱՀԿ ռազմական դիտորդները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը:
«Ազատ են արձակվել բոլոր 12 դիտորդները, ովքեր գրանցված էին իմ ցուցակում»,-հայտնել է Լուկինը:
«Մենք ցանկանում ենք, որ այս ամենին հետևեն այլ մարդասիրական քայլեր, մասնավորապես, զինված բախումների դադարեցումը և բանակցային սեղանի շուրջ նստելը»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ դիտորդների ավտոբուսն անցակետում կանգնեցվել էր ապրիլի 25-ին: Զինյալները նրանց մեղադրում էին լրտեսության համար: ՌԴ նախագահի ներկայացուցիչը երեկ Սլավյանսկ էր մեկնել՝ Ուկրաինայի դաշնայնացմանը կողմ ցուցարարների հետ բանակցություններ անցկացնելու և գերեվարվածներին ազատելու համար: