ՌԴ նախագահի ներկայացուցիչ, մարդու իրավունքների հարցով լիազոր Վլադիմիր Լուկինն Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում առևանգված ԵԱՀԿ դիտորդներին տեղափոխել է Դոնեցկ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«ԵԱՀԿ բոլոր 12 անդամներն այժմ գտնվում են նորմալ վիճակում, նրանք արդեն Դոնեցկում են: ԵԱՀԿ դիտորդներին դիմավորել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբերն Յագլանդը»,- հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների թվում կա Գերմանիայի 4 քաղաքացի, մեկ դանիացի, մեկ լեհ և Ուկրաինայի գլխավոր շտաբի սպաներ: