Հալեպում հունիսի 1-ի ուշ գիշերից մինչև հունիսի 2-ի վաղ առավոտյան Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասում ահաբեկչական խմբավորումների կողմից նետած գազի տակառներից պատրաստված հրթիռները մեծ վնասներ են պատճառել թաղամասին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Հրթիռների ընկնելու հետև անքով ևս 2 հայեր են վիրավորվել՝ Ստեփան Արուշյանը և Զարեհ Ղազարյանը: Նրանց վիճակը, բարեբախտաբար, մտահոգիչ չէ, և համապատասխան բուժում են ստացել: Բացի մարդկային վնասներից, վնասվել են թաղամասի հայկական եկեղեցիներն ու դպրոցները, ակումբն ու բնակարանները, գործատեղիներն ու խանութները: Մասնավորապես վնասներ են կրել Քարեն Եփփե Ազգային ճեմարանը, Ազգ. Զավարյան վարժարանը, Ազգ. Սահակյան Վարժարանը, Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Ազգային Սիս, Կիլիկիա, Արցախ, Նայիրի, Օշական շենքերը և «Արեւելք» տպարանը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հրթիռներ ընկնելու հետևանքով վիրավորվել է Զարեհ Քահքեջյանը: Հալեպի պատերազմական սարսափելի վիճակը շարունակվում է: Նախօերին առավոտյան ժամերից մինչև երեկո Հալեպի տարբեր թաղամասերում, հատկապես Նոր Գյուղ թաղամասում հրթիռներ և գազի տակառներից պատրաստված բազմաթիվ հրասանդներ են ընկել:

 

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 31-ին հրթիռներ ընկնելու հետևանքով զոհվել էին Ռահել Դավիթյանը և Միսաք Պարգև Պոշկեզենյանը:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ զոհված հայերի թիվը հասել է 100-ի: