Ուկրաինայի հայերի միությունն ակտիվորեն մասնակցում է ութ ամսական Ժենյա Եզիկյանին Սլավյանսկի հիվանդանոցից այլ բուժհաստատություն տեղափոխելու գործընթացին: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հաղորդվում է, որ երեխան ծանր հիվանդություն ունի և առանց արհեստական շնչառական սարքի ապրել չի կարող:
«Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են հայ համայնքի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը պարբերաբար միջոցներ է ձեռնարկում կարիքավորներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Ուկրաինայի հայերի միությունում շնորհակալ են մարզային իշխանություններին և հայկական այն կազմակերպություններին, որոնք մեծ ներդրում են ունենում մարդկանց օգնելուն ուղղված գործընթացներում: