Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն ակնկալում է, որ քաղաքական կուսակցությունների հետ հանրային քննարկումը կլինի արդյունավետ: «Հուսով եմ' այս քննարկումները կլինեն արդյունավետ ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները հավուր պատշաճի կգնահատեն փոփոխությունների անհրաժեշտությունը և քննարկումները չեն գնա «կամ-կամի», «սևի և սպիտակի» միջև:
Այսօր երկու հարց է օրակարգում. առաջինը վերաբերում է իրավունքի գերակայությանը և իշխանությունների բաժանման ու զսպումների հակակշիռների մեխանիզմին, վաղը կխոսենք ընտրական իրավունքից ու համակարգից: Ցանկացած փաստաթղթի արդյունավետության գնահատականը պայմանավորված է նրանով, թե քաղաքական ուժերի ինչպիսի աջակցություն ու ներգրավվածություն կունենանք»,-հայտնեց Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով' սա այն փաստաթուղթը չէ, որ կաբինետում գրես ու մտածես, որ գրել ես աշխարհի լավագույն փաստաթուղթը, այն պետք է անցի քննարկումներ և կարծիքները հանձնաժողովի համար շատ կարևոր են: «Մասնագիտական հանձնաժողովում որքան էլ ընդգրված լինեին քաղաքական գործիչներ, նրանք հայեցակարգի մշակման ժամանակ հանդես էին գալիս բացառապես մասնագետներ, իսկ Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլև քաղաքական կամ իրավաքաղաքան փաստաթուղթ է: Քաղաքական ուժերի մոտեցումը, քաղաքական իրականությունը պետք է արտացոլված լինի այդ փաստաթղթում»,-նշեց Հրայր Թովմա սյանը:
Հունիսի 5-ին մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ քննարկումը քաղաքական կուսակցությունների հետ: