Թուրքիայում բանտարկված հայտնի հայ լեզվաբան, մտավորական Սևան Նիշանյանը, ով «անվտանգության» նկատառումներով գտնվում է մեկուսարանում, ցանկություն է հայտնել տեղափոխվել Շաքրանի բանտից: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը:
Նիշանյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը' նշելով, որ որևէ վտանգ իր կյանքի համար չի զգում: «Կյանքիս անվտանգությանն ուղղված որևէ սպառնալիք չեմ զգացել և չեմ զգում: Որևէ հատուկ պահանջ, կապված իմ անվտանգության հետ, իմ կողմից չի եղել: Նման պնդումները սուտ են: 250 դատապարտյալի հետ միասին բաց բանտում և 110 բանտարկյալի հետ նույն խուցը կիսած Բուջայի բանտում չեմ նկատել, որ որևէ մեկը ազատազրկվածներից անարգանք դրսևորի իմ նկատմամբ»,- գրել է Նիշանյանը: Նա ընդգծել է, որ ավելի վաղ միայն պահանջ էր ներկայացրել առանձին բանտախուց տեղափոխվել, ո րպեսզի կարողանար հանգիստ շարունակեր իր աշխատանքները, ինչպես նաև կրոնական տարբերության հետևանքով խնդիրներ չառաջանային: Սակայն այդ ամենը որևէ կապ չունի իր կյանքի անվտանգության հետ: Հայ լեզվաբանը նշել է, որ նման սխալ հիմնավորմամբ իրեն արգելում են մասնակցել ամենշաբաթյա սպորտային միջոցառումներին:
«Եթե իմ անձին ուղղված իսկական սպառնալիքի մասին տեղեկացել են, ապա ղեկավարության օրինական պարտականությունն է դրա մասին ինձ և փաստաբաններիս տեղեկացնելը: Եթե նման տեղեկություն կա, և դա ինձնից գաղտնի է պահվում, ապա առաջիկայում իմ դեմ հարձակման ողջ ծանր իրավական պատասխանատվությունը կստանձնի այդ տեղեկությունը թաքցնող բանտի ղեկավարությունը: Իսկ եթե հստակ տեղեկություն չկա անվտանգության սպառնալիքի վերաբերյալ, ապա կիրառվող միջոցները որակվելու են որպես իմ հիմնարար իրավունքները խախտելուն ուղղված կանխամտածված կամ չկանխամտածված նախաձեռնություն»,- ասվում է Նիշանյանի դիմումի մեջ: Իր պահանջները չկատարելու դեպքում լեզվաբանը պահանջել է տեղափոխել իրեն ավելի ընդունելի պայմաններով բանտ:
Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանըծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ՊոլսիՊանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայիհամալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել էթղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնելհյուրանոց: Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցելէ մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շ ինարարություն»: Թուրքական դատարանըՍևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվաազատազրկման: