Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, Գերմանիա - Հայաստան հանդիպմանն ակնկալվում է, որ մարզադաշտում կլինեն սկաուտներ, ովքեր կհետևեն հայ հարձակվողի խաղին: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, գերմանական և իտալական ակումբները:
Ինքը' ֆուտբոլիստը, նշել է. «Լսել եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական ակումբներ: Տեսնենք' լուրջ է այդ ամենը, թե ոչ: Իմ բոլոր նախկին ակումբներում ապացուցել եմ, որ ունակ եմ գոլեր հեղինակելու: «Սպարտակում» մրցաշրջանն այնպես չստացվեց, ինչպես ցանկացանք, սակայն մեր կազմն ուժեղ է: Պատրաստ եմ մարտահրավերին և միշտ ցանկանում եմ ուժերս փորձել լավագույնների շարքում: Եթե ինչ-որ առաջարկ ստանամ' ոչինչ երաշխավորել չեմ կարող: «Սպարտակը» գիտի իմ հավակնությունների մասին, և անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գոհ լինեն: Ամեն դեպքում, ցանկանում եմ հաջողության հասնել դաշտում»,- նշել է Մովսիսյանը: