Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն հայտարարել է, որ Մովսիսյանի հեռանալու դեպքում մոսկովյան թիմը կթուլանա:
«Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Հայ հարձակվողը շատ կարևոր դեր ունի «Սպարտակում», և նրա հեռանալը լրջորեն կթուլացնի Մուրատ Յակինի թիմը, սակայն «Սպարտակը» ֆուտբոլիստի համար լավագույն տարբերակը չէ: Կարծում եմ՝ Մովսիսյանը չի կորչի ամերիկյան առաջնությունում, առավել ևս, որ այնտեղ մեկ մրցաշրջան անցկացրել է: Ավելին, կարծում եմ՝ հայ հարձակվողը կկարողանա նաև Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի առաջնություններում նույնպես»,- Չերվիչենկոյի խոսքը մեջբերում է izvestia.ru-ն:
Նշենք, որ կայքը երեկ հայտարարել էր՝ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է MLS «Չիկագո Ֆայեր» ակումբը, որը Մովսիսյանին երկարաժամկետ պայմանագիր կնքելու առաջարկ է արել: Ըստ աղբյուրի՝ Մովսիսյանին ցանկանում են ձեռք բերել նաև «Վոլֆսբուրգը» և «Հալ Սիթին»: