Իտալական «Սամպդորիան» հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայությունների նկատմամբ: Իտալական ակումբը կքննարկի կարմրասպիտակների հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը և պաշտոնական առաջարկությամբ կդիմի «Սպարտակին»: Այս մասին հաղորդում է Tuttomercato-ն:
Անցած մրցաշրջանում Մովսիսյանը «Սպարտակի» կազմում բոլոր առաջնություններում միասին անցկացրել է 30 խաղ, խփել 18 գոլ, կատարել ևս 2 գոլային փոխանցում:
Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասվածք ունի և շարք կվերադառնա միայն երկու ամսից: