Հանրապետության տարածքում հունիսի 6-8-ը շրջանների մեծ մասում, 9-1-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում' կարկուտ:
Քամին հարավային՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 23-28 մ/վրկ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:
Հունիսի 9-10-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.40C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.50C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.90C