Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորել 3 ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Коммерсант-ը:

 

Պորոշենկոն մտադիր է ներկայացնել խաղաղության ծրագիրը, որը միտված է լուծել Ուկրաինայում տիրող իրավիճակը և կառաջարկի զանգվածային համաներում իր երդման արարողության ընթացքում:

 

Խաղաղության ծրագիրը ենթադրում է նաև արտահերթ ընտրությունների անցկացում տեղական ինքնակառավարման մարմիններում և ուժի ապակենտրոնացում։

 

Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 7-ին: