Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դարձավ Ֆրանսիայի բաց առաջնության՝ Ռոլան Գարոսի 9-ակի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ 3:6, 7:5, 6:2, 6:4:

Թենիսիստները հանդիպում են 42-րդ անգամ: Նադալը հաղթել է 23, Ջոկովիչը՝ 19 խաղում:

28-ամյա Նադալը ATP-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Թենիսիստը Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթել է 2005-08, 2010-14 թվականներին, Ավստրալիայի բաց առաջնությանը՝ 2009 թվականին, Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոն է (2008, 2010) և նույնքան անգամ հաղթել է ԱՄՆ-ի բաց առաջնությունում (2010, 2013):