Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում կմրցեն ժամանակակից թենիսի երկու վառ ներկայացուցիչները' Ռաֆայել Նադալը և Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը վստահ է, որ իրեն կհաջողվի այս անգամ ևս հաջողության հասնել:

«Գուցե և ֆավորիտն այս մրցաշարի եզրափակչում Նադալն է, սակայն մի քանի շաբաթ առաջ Հռոմի գերխոշոր մրցաշարում տոնած հաղթանակը ինձ վստահություն է հաղորդում: Ինձ պետք է անել վերջին քայլը, ես դրա համար լավ մոտիվացված եմ: Ես կարծում եմ, որ կկարողանամ անել դա այս անգամ, նա անհաղթահարելի չէ»,- Այս մասին գրում է «Ռոնալ Գարոսի» պաշտոնական կայքը:

«Նովակը բավականին լավ արդյունքների է հասել այստեղ: Սա առաջին անգամը չէ, որ նա եզրափակչում է: Նա լավ մոտիվացված է: Սակայն ես էլ իմ հերթին բավականին մոտիվացված եմ, քանի որ ուզում եմ 9-րդ անգամ հաղթել այս մրցաշարում»,- Նադալի խոսքը փոխանցում է «Ռոլան Գարոսի» պաշտոնական կայքը:

«Մեծ սաղավարտի» խոշոր մրցաշարերից «Ռոլան Գարոսի» եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 8-ին: