Հալեպի Քուիրս, Կաբթան, Ջաբալ, Շեյխ Մակսուդ, Ջաբալիա, Ան Անզարաթ, Շեյխ Նաջար, Հիլան շրջաններում զինյալները սիրիական բանակի հետ բախումների ժամանակ մեծ կորուստներ են կրել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Հանդարաթ, Խան ալ Ասլ, Հանանու, Թել Ռաֆաաթ, Թել Ջաբին, Հիյան, Բաբիս թաղամասերում զինյալներին պատկանող մեք ենաներ են ոչնչացվել: Գործակալության տեղեկացմամբ, բանակը և զինված ուժերը լուրջ վնասներ են հասցրել զինյալներին Արևելյան Ղուտայի շրջանում: Ոչնչացվել են զինյալների թաքստոցները և նրանց պատկանող զենքերը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ ռմբակոծությունները շարունակվում են Հալեպի հարավային և արևելյան թաղամասերում: Բաբլա թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով 4 մարդ է զոհվել, հրթռիակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել նաև Ալ Անսարի թաղամասում: Աղբյուրի տեղեկացմամբ, մյուս կողմից ռմբակոծությունը շարունակում է սիրիական օդուժը Հալաուանիա, ալ Անզարաթ, Դաուար Բայիդին և այլ շրջաններում:
Նախօրեին թեժ բախումներ են տեղի ունեցել Դեր Զորի Հակլ Նավտ գյուղում սիրիական բանակի և ԴԱԻՇ խմբավորման միջև: Ավելի վաղ խմբավորումը «Մաջլիս Շուրիք ալ Մուջահիդին» խմբավորման հետ թեժ բախումներից հետո հսկողության տակ էր վերցրել Դեր Զորի Հարջա գյուղը:
ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 150 հազար, զոհված հայերի թիվը հասել է 100-ի: