Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի տնօրինությունը քաղաքում լայնածավալ գործունեություն է ծավալել, որին մասնակցել է հազար ոստիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Հակաահաբեկչական գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու: Վերջիններս մեղադրվում են հակաիշխանական ցույցերի ժամանակ ինքնաշեն պայթուցիկներ օգտագործելու, ավտոմեքենա այրելու, անվտանգության ուժերի և հանրային սեփականության վրա հարձակում գործելու մեջ:

 

Ձերբակալվածներից 12-ը տեղափոխվել են Ստամբուլի անվտանգության վարչություն: Մյուս երկուսը, ովքեր փոքրահասակ են, տարվել են Ուսքուդարի մանկական բաժանմունք: