Rambler&Co-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը հունիսի 16-ից կզբաղեցնի Մաքսիմ Թադևոսյանը, որն ավելի վաղ գլխավորում էր Progression գովազդային գործակալությունը: Այս մասին Лента.ru-ին հայտնել է Rambler&Co-ի PR-տնօրեն Սոֆյա Իվանովան:

 

Ըստ ընկերության տվյալների՝ Թադևոսյանը պատասխանատու կլինի միասնական առևտրի, Rambler&Co-ի և ընկերության արտադրանքի առևտրանիշի միասնական շուկայավարական ռազմավարության համար: Նրա գործունեության հանգուցային ասպեկտները կդառնան. մեդիահոլդինգի արտադրանքի շուկայավարման ռազմավարության ձևավորումը, նոր տեխնոլոգիաների և վաճառքների ուղիների ներդրումը, ինչպես նաև Rambler&Co-ի գործընկերային ծրագրերի զարգացումը:

 

Թադևոսյանն ավարտել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) քաղաքագիտության ֆակուլտետը: Ունի գովազդային գործարարության բնագավառում, այդ թվում' մեդիայի ոլորտում աշխատանքի ավելի քան 10-ամյա փորձ: 2011-ից մինչև 2014 թվականն զբաղեցրել է Progression գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակամիջոցում ընկերության շրջանառությունն ավելի քան կրկնապատիկ ավելացել է: 2014 թվականին Progression-ն Adlndex վարկանիշում մտել է Ռուսաստանի digital-գործակալությունների թոփ-5-ը:

 

Ավելի վաղ չորս տարի Թադևոսյանն աշխատել է MediaCom (WPP, GroupM) գործակալությունում՝ լինելով գործարարության զարգացման և գործակալության հանգուցային սպարսարկյալների հետ աշատանքի պատասխանատուն: