Սան-Ֆրանցիսկոյում կազմակերպված արագ շախմատի շրջանային մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը: Պետրոսյանը 7 հնարավորից վաստակել է 3,5 միավոր և բաժանել 3-5-րդ տեղերը: 1-ին և 2-րդ տեղերը բաժին են հասել Իրինա Կրաշին և Միխայիլ Գուրևիչին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Այս մրցաշարում Արշակ Պետրոսյանի մրցակիցներն են եղել գրոսմայստերներ Միխայիլ Գուրևիչը (Թուրքիա), Ադրիան Միխալչիշինը (Սլովենիա), Եվգենի Սվեշնիկովը (Ռուսաստան), Լև Ալբուրտը (ԱՄՆ), Գենադի Զայչիկը (ԱՄՆ), Իրինա Կրաշը (ԱՄՆ) և Մաշա Կլինովան (Իսրայել):