Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյայի երրորդ նիստը: ԱԺ հունիսի 11-ի նիստում քվեարկություն տեղի չի ունենա, քանի որ նախորդ օրը կայացած նիստում խորհրդարանը չի ավարտել որևէ հարցի քննարկում:

 

Հունիսի 10-ի նիստում պատգամավորները քննարկել են ընդամենը մեկ հարց, որը մնացել է անավարտ: Քննարման էր դրվել ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվություն հաստատելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հարակից զեկուցմամբ՝ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Սեյրան Ավագյանը:

 

Նիստն ընդհատվեց Սեյրան Ավագյանին հարցեր տալու փուլում: Հունիսի 11-ի նիստում խորհրդարանը կշարունակի ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ծրագիրը հաստատելու մասին հարցի քննարկումը: