Ազգային ժողովում մեկնարկեց կառավարության նախաձեռնած արտահերթ նիստի երրորդ օրվա աշխատանքը: Նիստի մեկնարկին սովորաբար քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը: Թեև հունիսի 19-ի նիստը քվորում չլինելու պատճառով մի փոքր ուշ մեկնարկեց, սակայն խորհրդարանը հասցրեց մի քանի հարցի քննարկում ավարտին հասցնել:

 

Հունիսի 19-ին խորհրդարանն ավարտել է Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին, Տրանսֆերային գնագոյացման մասին Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին օրենի նախագծերի քննարկումը:

 

Բացի այդ, դեռևս քվեարկության չեն դրվել հունիսի 18-ին քննարկված հարցերը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և Սննդամթերքի անվտանգության մասին և հարակից մի շարք նախագծերի օրենսդրաան փաթեթը:

 

Հունիսի 20-ի նիստում խորհրդարանը կշարունակի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: