Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական հուշարձանները թուրքական իշխանությունները շարունակում են վերացնել' վերանորոգման քողի ներքո փոխելով դրանց գործառույթներն ու նշանակությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Haberler.com-ը, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Բոր գավառի պատմական հայկական եկեղեցին վերանորոգվել և վերածվել է մշակութային տան:
Նիղդեի նահանգապետ Նեջմեդդին Քըլըչը նշել է. «Քաղաքները չեն ստեղծվել միայն շենքերով և փողոցներով: Քաղաքները քաղաք սարքողը դրանց մշակույթն է: Բորայում էլ նման մշակույթ կա, որը պետք է կենդանացնել»:
19-րդ դարի վերջերին կառուցված և այժմ մշակութային տան վերածված հայկական եկեղեցու ներսում ցուցադրվելու են տարբեր արվեստագետների, պետական գործիչների և գիտնականների լուսանկարները, ինչպես նաև կանանց ձեռագործ աշխատանքները: