Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի կրթական, մշակութային և արվեստի կենտրոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Եկեղեցու շենքը ժամանակին օգտագործվել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք:

 

 

Ներկայում ակտիվորեն ընթանում են եկեղեցու վերականգնման աշխատանքները: Նշվում է, որ դրանց ավարտին այն կունենա ժամանակակից տեսք ու կդառնա տեղի բնակիչների մշակությային հանդիպումների կենտրոնը:

Այդպիսով Մանիսայի հայկական եկեղեցին կդառնա հերթականը պատմական հայկական մշակութային կոթողներից, որը տեղական իշխանությունների կողմից վերականգնելու անվան տակ կփոխի իր նշանակությունը՝ ջնջելով տեղի երբեմնի հայկական հետքը: