Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Շենգավիթի ոստիկանապետ, Հովիկ Աբրահամյանի փեսա Վահան Մամիկոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել' «այլ աշխատանքի անցնելու» կապակցությամբ:
«Մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ պետք չեն»,- 3 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 5 անգամ սա կրկնել էր Շենգավիթի' արդեն նախկին ոստիկանապետը: Նա տեղեկացրել էր, որ այդ որոշումը շուտ էր ընդունել, բայց դիմել էր ընդամենը 10 օր առաջ. «Ես 10 օր առաջ եմ ներկայացրել իմ դիմումը: Չեմ կարող ձեզ պատասխանել, թե ինչու են ուշացրել մակագրությունը: Դե, երևի նախարարն այս ընթացքում զբաղված է եղել»։
«Ես այլ աշխատանքի եմ տեղափոխվելու, բայց կոնկրետ որտեղ՝ տեղյակ չեմ: Այս պահին որոշում չկա: Եթե լիներ' ձեզ կասեի»,- ասել էր նա։
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին. «ՀՀ ֆինանսների նախարարի' հունիսի 9-ի հրամանով' Վահան Մամիկոնյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության պետ»:
Ի դեպ, Շենգավիթի նորանշանակ միլպետ Արամ Հովհաննիսյանը ևս արտաշատցի է: