Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի պետական շրջանակները շարունակում են տարբեր լծակներ փնտրել թուրքական ժխտողականությունը ի լուր աշխարհի հերթական անգամ բարձրաձայնելու համար: Որպես այդպիսի լծակ է օգտագործվում կիեմատոգրաֆիան:

 

CNN Turk-ը տեղեկացնում է, որ թուրքական կողմը նկարահանելու է «Հոգուս դատարկությունը» վերնագրով ֆիլմը, որում ներառված կլինեն հոլիվուդյան դերասաններ:

 

Հետաքրքիր է, որ թուրքական ԶԼՄ-ների նախկին հրապարակումներում ֆիլմն ուներ այլ վերնագիր' «Մեր սրտի խոցը»: CNN Turk-ը հայտնում է, որ այս ֆիլմում գլխավոր դերակատարը լինելու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը: Լրատվամիջոցը գրում է, որ «ֆիլմը պատմելու է ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու քրդերի ապրած ցավերի մասին»: