Լուգանսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս ահաբեկիչները հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմատրանսպորտային ԻԼ-76 ինքնաթիռին:
Ինքնաթիռը զենիթային համակարգից և ծանր գնդացրից կրակային հարվածներ է ստացել: Ինքնաթիռը տեղափոխում էր ԶՈՒ-ի անձնակազմին: Դրանում գտնվել են զինվ որականներ, տեխնիկա, համակարգչային սարքավորումներ և սնունդ:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ' ինքնաթիռում գտնված բոլոր 49 անձինք զոհվել են: Այդ տեղեկատվությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հաստատել է պատգամավոր Անատոլի Գրիցենկոն: