Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Ռուսաստանին հրավիրել է միանալ G77-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Ռուսաստանը պետք է միանա G77-ին։ Այս միավորմանը կտանք «77-ի խումբ+Չինաստան» անվանումը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և այլ երկրներին միանալ G77, որպեսզի միջազգային խնդիրների լուծումներն իրականացվեն ի շահ ժողովուրդների։ Պետք է նաև դադարեցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքը, քանի որ այն չի կարողանում ապահովել աշխարհում խաղաղություն»,-հայտնել է Մորալեսը։

 

G77-ը խոշորագույն միջպետական կազմակերպություն է, որի կազմում են գտնվում զարգացող երկրներիը: